Նոր Tesla մեքենայում կօգտագործվեն հրթիռային տեխնոլոգիաներ. Իլոն Մասկ
Ամերիկյան Tesla ընկերության հիմնադիր-ղեկավար Իլոն Մասկն իր թվիթերյան էջում հայտարարել է, որ նոր սերնդի երկդուռ Roadster-ի ստեղծման ժամանակ կօգտագործվեն հրթիռային տեխնոլոգիաներ:
Բացի այդ, մեքենան կհամալրվի այնպիսի գործառույթներով, որոնց շնորհիվ այն ավելի արագընթաց կդառնա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին Tesla-ն պաշտոնապես ներկայացրել է նոր սերնդի Roadster-ը, որ կդառնա աշխարհում ամենաարգընթաց սերիական մեքենան: Այն 0-100կմ/ժ արագություն է զարգացնում 1.9 վայրկյանում:
Մասկը նաև հավելել է, որ նոր մոդելի ստեղծման ժամանակ կօգտագործվեն Space X-ի տեխնոլոգիաները, որոնք հեղափոխական հնարավորություններ կբացեն:










