Գերմանիայում արգելել են երեխաների համար սմարթվոչերն ու ծնողներին կոչ արել ոչնչացնել դրանք
Գերմանիայի Bundesnetzagentur հեռահաղորդակցային գործակալությունն արգելել է երեխաների համար նախատեսված խելացի ժամացույցները՝ սմարթվոչերը՝ խնդրելով ծնողներին ոչնչացնել դրանք:
Ինչպես նշում է The Verge-ը, հեռահաղորդակցային ոլորտի կարգավորողները նշել են, որ երեխաների համար նախատեսված սմարթվոչերն գաղտնալսող սարքեր են: Նրանք կոչ են արել ծնողներին ոչնչացնել դրանք, իսկ դպրոցներին խորհուրդ են տվել ավելի ուշադիր լինել սմարթվոչ կրող աշակերտների նկատմամբ:
Աղբյուրը մանրամասնում է, որ Եվրոպացի սպառողների կազմակերպությունը ևս հայտարարել է, որ սմարթվոչերը անվտանգության տեսանկյունից լուրջ վտանգ են ներկայացնում երեխաների համար:
Հայտնի է, որ GPS-ով համալրված սարքերը կարող են հեշտությամբ հաքերային հարձակման ենթարկվել, ինչի հետևանքով հանցագործները կարող են որոշել երեխայի գտնվելու հստակ վայրն ու նրան վնաս պատճառել:










