Time-ն անվանել է 2017թ. 10 լավագույն գաջեթները (լուսանկարներ)
Ամերիկյան Time ամսագիրը կազմել է ընթացիկ տարում ներկայացված ամենատպավորիչ տեխնոլոգիական նորույթների լավագույն տասնյակը:
Ցանկը գլխավորել է ճապոնական Nintendo ընկերության Switch խաղային կցորդը՝ բաղկացած 6.2 դյույմանոց էկրանից ու անլար ջոյսթիքներից:
Երկրորդ հորիզոնականում iPhone X սմարթֆոնն է, որն Apple-ի կողմից երբևէ ստեղծված ամենաթանկարժեք հեռախոսն է:
Լավագույն եռյակը եզրափակում է Microsoft Surface Laptop նոութբուքը, որն առանձնանում է գեղեցիկ դիզայնով ու տպավորիչ տեխնիկական բնութագրով:
2017թ. լավագույն տեխնոլոգիական նորույթների առաջին հնգյակում են ներառվել նաև DJI Spark քվադրոկոպտերն ու Samsung Galaxy S8 սմարթֆոնը:
Մնացած 6-10-րդ տեղերում են Super Nintendo Entertainment System (SNES) Classic խաղային կցորդը, 2-րդ սերնդի Amazon Echo ձայնային օգնականը, Xbox One X խաղային կցորդը, Apple Watch 3 սմարթվոչը, Sony Alpha A7R III ֆոտոխցիկը:
Nintendo Switch

iPhone X

Microsoft Surface Laptop

DJI Spark

Samsung Galaxy S8

Super Nintendo Entertainment System (SNES) Classic

Amazon Echo

Xbox One X

Apple Watch 3

Sony Alpha A7R III











