SpaceX ընկերությունը դադարեցնում է Falcon 9-ի նախագծումը

23:46 • 22.11.17

Ամերիկյան SpaceX ընկերության նախագահ Գվին Շոթվելը Space News-ին տված հարցազրույցում մանրամասներ է հայտնել Falcon 9 Block 5 հրթիռի մասին, որը Falcon 9-ի վերջնական տարբերակն է:

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ նա կիսվել է ընկերության առաջիկա ծրագրերով: Հրթիռակրի առաջին աստիճանը, Շոթվելի խոսքով, նախատեսված է 10 և ավելի արձակումների համար: Block 5-ի գործարկումը նախատեսվում է իրականացնել 2018-ի առաջին եռամսյակի ավարտին:

Ինչպես տեղեկացրել է Շոթվելը, Block 5 տարբերակով Falcon 9-ի դիզայնը կսառեցվի: Հրթիռակրի վերջնական տարբերակը ներկա պահին որակավորման փուլում է գտնվում ՆԱՍԱ-ի և Պենտագոնի առաքելությունների իրագործման համար:

2017 թվականին ընկերությունն արդեն 16 հաջող արձակում է իրականացրել, մինչև տարեվերջ նախատեսվում է իրագործել ևս 4-ը:

 

SpaceX ընկերությունը դադարեցնում է Falcon 9-ի նախագծումը