Samsung-ն արհեստական ինտելեկտի հետազոտությունների կենտրոն կբացի

22:26 • 22.11.17

Հարավկորեական Samsung ընկերությունն արհեստական ինտելեկտի հետազոտման կենտրոն կհիմնի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով կորեական աղբյուրին և ընկերության հայտարարությանը:

«Մենք կենտրոն ենք ստեղծում, որը կաջակցի արհեստական ինտելեկտի հետ կապված հետազոտություններին, որը հանդիսանում է չորրորդ արդյունաբերական հեղափոխության բազային տեխնոլոգիան», - ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Թե որտեղ կստեղծվի կենտրոնը՝ չի նշվում:

 

Samsung-ն արհեստական ինտելեկտի հետազոտությունների կենտրոն կբացի