BMW-ն սկսել է հիբրիդային շարժիչով սպորտային մոդելների փորձարկումը

20:49 • 22.11.17

Գերմանական BMW-ի սպորտային ստորաբաժանումը փորձարկում է հիբրիդային ուժային համակարգով М դասի մոդելները: Այս մասին Autocar-ին հայտնել է ստորաբաժանման փոխնախագահ Դիրք Հաքերը:

Ուժային համակարգի մասին տեղեկություններ վերջինս չի հայտնել, սակայն ընդգծել է` «գերհզոր» հիբրիդների թղարկումն անխուսափելի է: Նրա խոսքով՝ այժմ աշխատանքներ են տարվում տեխնոլոգիական լուծումների ուղղությամբ:

Հիմնական խնդիրը զանգվածի մեծացումն է և դրա ազդեցությունը արագության և մեքենայի շարժունակության վրա:

Հիբրիդային մեքենաների թողարկմամբ գերմանական ավտոարտադրողը մտադիր չէ հրաժարվել ներքին այրման շարժիչներով մոդելներից:

 

BMW-ն սկսել է հիբրիդային շարժիչով սպորտային մոդելների փորձարկումը