McLaren-ն ավտոմրցարշավների սիրահարների համար կներկայացնի 720S սուպերքարը (լուսանկարներ)
Լյուքս դասի փոխադրամիջոցների արտադրությամբ զբաղվող McLaren Automotive ընկերությունը հրապարակել է մրցարշավային նոր սուպերքարի լուսանկարները, հայտնում է motor.ru-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ նորույթը կկառուցվի 720S մոդելի հիմքով և նախատեսված կլինի սիրողական մակարդակի ավտոմրցարշավորդների համար:
Դրա առաջին օրինակները կառաքվեն 2019թ.:
Սուպերքարը կառուցվելու է եկող տարվա ընթացքում: Այն համալրված է լինելու 4լ աշխատանքային ծավալով, 720 ձիաուժ հզորությամբ շարժիչով, որը 0-100կմ/ժ արագություն կզարգացնի 2.9 վայրկյանում: Մինչդեռ 200 կմ/ժ արագություն շարժիչը կզարգացնի 7.8 վայրկյանում:












