Aston Martin-ը ներկայացրել է նոր Vantage-ը (լուսանկարներ)

12:37 • 22.11.17

Բրիտանական Aston Martin մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է ամբողջովին նոր Vantage մեքենան, որն անթերի տեխնիկական բնութագրի, շքեղության և գեղեցիկ դիզայնի համադրություն է:

Ինչպես նշում է The Verge-ը, տպավորիչ նորույթը համալրված է 4լ աշխատանքային ծավալով, 503 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչով՝ արտադրված Mercedes-Benz ընկերության կողմից:

Աղբյուրը մանրամասնում է,կ որ մեքենան 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 3.6 վայրկյանում: Մինչդեռ դրա զարգացրած առավելագույն արագությունը 250 կմ/ժ է:

Vantage-ի գինը 150.000 դոլար է: Այն վաճառքում կհայտնվի 2018թ. հունիսից:

 

Aston Martin-ը ներկայացրել է նոր Vantage-ը (լուսանկարներ)