Հրաժեշտ Սատուրնին. ՆԱՍԱ-ն ցուցադրել է մոլորակի վերջին պատկերները՝ արված Cassini արբանյակից (լուսանկարներ)
ՆԱՍԱ-ն ( ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն-Tert.am) ցուցադրել է Cassini միջմոլորակային արբանյակից արված վերջին լուսանկարները, որոնցում պատկերված է Սատուրն մոլորակը:
The Daily Mail-ի հաղորդմամբ՝ լուսանկարները ստեղծվել են բազմաթիվ պատկերների համադրության արդյունքում: Նշվում է,կ որ կադրերը ֆիքսվել են մոտ 1.1 միլիոն կիլոմետր հեռավորությունից՝ Cassini-ի կործանումից երկու օր առաջ:
Աղբյուրը մանրամասնում է, որ կադրերն արվել են լայն անկյունով տեսախցիկով. երկու ժամում ստացվել է 80 կադր, որոնցից օգտագործվել է 42-ը:
Հատկանշական է, որ «Հրաժեշտ Սատուրնին» նախագծի միջոցով ՆԱՍԱ-ն ցույց է տվել ոչ միայն Սատուրն մոլորակը, այլ նաև դրա օղակների հետևում մթության մեջ քողարկված վեց լուսինները:
Հիշեցնենք, որ Cassini-ն, որը վերջին 13 տարվա ընթացքում ուսումնասիրել է Սատուրնը, դրա օղակները և արբանյակը, ինքնաոչնչացվել է: Արբանյակի ազդանշանը կորել է սեպտեմբերի 15-ին. Cassini-ն ընկղմվել է գազային հսկայի մթնոլորտում: Դա թույլ է տվել խուսափել մոլորակի արբանյակների՝ Էնցելադի և Տիտանի կենսաբանական աղտոտումից, որտեղ գիտնականները չեն բացառում պարզունակ կյանքի գոյությունը:













