Apple-ը ճկվող էկրան է արտոնագրել հաջորդ iPhone-ի համար
Համացանցում հայտնվել է Apple-ի արտոնագրային դիմումը ապագա iPhone-ի ճկվող էկրանների համար:
Корреспондент-ի հաղորդմամբ՝ դա հաստատում է ավելի վաղ տարածված լուրերն այն մասին, որ ամերիկյան ընկերությունն աշխատում է ծալովի գաջեթներ ստեղծելու ուղղությամբ:
Նախնական տվյալների համաձայն՝ տեխնոլոգիական հսկան նորագույն սարքավորման ստեղծման աշախատանքներն իրականացնում է LG ընկերության հետ համատեղ:
Վերոնշյալ դիմումի համաձայն՝ ապագա սմարթֆոնը կհամալրվի ճկվող էկրանով, որը հնարավորություն կտա գաջեթը ծալովի դարձնել: Այս պահին հայտնի է միայն, որ էկրանի ծայրերը թեթևակիորեն կորացած կլինեն։










