Bentley-ն «որսորդական» քրոսովեր է ներկայացրել (լուսանկարներ)

23:55 • 23.11.17

Բացառիկ Bentley Bentayga Field Sports քրոսովերում կաշեպատ արկղ են տեղադրել, որը նախատեսված է երկու հրացանի համար:

Корреспондент-ի ներկայացմամբ՝ բեռնախցիկում բացի այդ հավելյալ բաժին է հատկացվել զինամթերք, խմիչք, դեղատուփ և դանակ պահելու համար: Սիգարի սիրահարներին կուրախացնի հյումիդո-տուփը, որը ձեռքի աշխատանք է:

Նշվում է, որ քրոսովերը աշխատանքային ռեժիմի լայն ընտրանի է առաջարկում. կախված ճանապարհից՝ վարորդը կարող է ընտրել 8 ռեժիմից որևէ մեկը:  

Bentayga Field Sports մոդելը զինվել է 6 լիտր ծավալով, 8 մխոցային երկտուրբո շարժիչով, որի հզորությունը կազմում է 600 ձիաուժ: Այս շարժիչի օգնությամբ մեքենան 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 4.1 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 301 կմ/ժամ:



 

Bentley-ն «որսորդական» քրոսովեր է ներկայացրել (լուսանկարներ)