Հրապարակվել է նոր Infiniti-ի առաջին լուսանկարը
Նոյեմբերի վերջին Լոս Անջելեսի միջազգային ավտոշոուում Infiniti մեքենաշինական ընկերությունը պաշտոնապես կներկայացնի նոր մոդելը, որի վերաբերյալ հստակ տեղեկություն դեռևս չկա:
Ինչպես նշում է motor.ru-ն, արտադրողը ընդամենը մի լուսանկար է հրապարակել, որում պատկերված է արտաճանապարհային մոդելի առաջնամասը:
Հայտնի է նաև, որ նորույթը համալրված կլինի բացարձակապես նոր տեխնոլոգիաներով ու Infiniti մեքենաների շարքում կունենա ամենաընդարձակ ներքին սրահը:
Հավելենք, որ իր վերջին նորույթը՝ նոր սերնդի QX80-ը, ընկերությունը ներկայացրել է ամսվա սկզբին՝ Դուբայի միջազգայիրն ավտոսրահում:










