Samsung-ը հունվարին կներկայացնի Galaxy S9 և S9+ սմարթֆոնները

15:32 • 23.11.17

Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է հունվարին կայանալիք CES ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ ներկայացնել նոր Galaxy S9 և S9+ սմարթֆոնները:

Նշվում է, որ նոր գաջեթները կունենան 5.8 և 6.2 դյույմ անկյունագծով էկրաններ և կարժենան 920-1040 դոլար: Բացի այդ, դրանք Apple-ի iPhone X սմարթֆոնի պես համալրված կլինեն դիմաճանաչողական գործառույթով:

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, Samsung-ն իր նորույթների շնորհանդեսը կազմակերպում է  մարտ ամսին, սակայն այս անգամ ընկերությունը դա կանի հունվարին:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ հարավկորեական արտադրողը կարող է ներկայացնել նաև ճկվող էկրանով նոր հեռախոսը, որի ստեղծման համար անհրաժեշտ արտոնագիրը վաղուց է ձեռք բերել:


Samsung-ը հունվարին կներկայացնի Galaxy S9 և S9+ սմարթֆոնները