Լոնդոնի երկնքում արտասովոր «ընկնող աստղ» են ֆիքսել օդանավի վայրէջքի պահին (տեսանյութ)

19:14 • 23.11.17

Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանի տեսախցիկներն արտասովոր երևույթ են ֆիքսել, երբ սովորականից ավելի պայծառ աստղ է ցած սահել երկնքում օդանավի վայրէջքի պահին:

Ինչպես գրում է The Independent-ը, հրապարակված տեսանյութում մի շողշողուն օբյեկտ է երևում գիշերային երկնքում, որն ընկնում է վայրէջք կատարող օդանավի հետ զուգահեռ:

Տեսանյութը հրապարակող աղբյուրը տարօրինակ երկնային մարմինն «ընկնող աստղ» է անվանել:

Տիեզերական բեկորների ուսումնասիրման մասնագետ Կլեմենս Ռամթֆը հայտնել է, որ օբյեկտը հսկայական երկնային ասուպի է նմանեցնում, որի տրամագիծը կազմում է 1 մետր: Նրա խոսքով՝ նման ասուպներ ընկնում են տարին մի քանի անգամ, սակայն միշտ չէ, որ ֆիքսվում են տեսախցիկի կողմից: 

 

Լոնդոնի երկնքում արտասովոր «ընկնող աստղ» են ֆիքսել օդանավի վայրէջքի պահին (տեսանյութ)