Ճապոնիայում ասուպի անկումը վախեցրել է բնակիչներին (տեսանյութ)

10:16 • 24.11.17

Ճապոնիայում տեսահսկման սարքերը ֆիքսել են՝ մութ երկնքում ասուպի ընկնելու պահը, երբ երկնակամարը լուսավորվել է վառ լույսով, հայտնում է Japan Times-ը: 

Ճապոնական Սայտամո պրեֆեկտուրայի ոստիկանությունը հայտնել է, որ բնակիչների շրջանում երևույթը խուճապ է առաջացրել, որոշ քաղաքացիներ ահազանգել են ոստիկանություն ու հայտնել, որ երկնքում «կապույտ լուսարձակում» են նկատել:

Մասնագետները կարծում են, որ Ճապոնիայում երևացած ասուպը կարող է լինել Թավրիդի ասուպային հոսքի մի մասնիկը, որը նկատվել էր հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին:

Նշենք, որ ասուպը երկնային մարմին է, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում տիեզերական փոշու և աստերոիդի միջև։






Ճապոնիայում ասուպի անկումը վախեցրել է բնակիչներին (տեսանյութ)