Գաղտնազերծվել է Lamborghini-ի առաջին արտաճանապարհային մոդելի արտաքին տեսքը (լուսանկարներ, տեսանյութ)

21:39 • 24.11.17

Համացանցում հայտնվել է Lamborghini-ի դեռևս չներկայացված արտաճանապարհային մոդելը պատկերող տեսանյութը: Այս մասին գրում է Корреспондент-ը՝ նշելով, որ իտալական ապրանքանիշի առաջին նմանօրինակ մոդելի դեբյուտը կկայանա 10 օրից:

Ընկերությունում ենթադրում են, որ նորագույն քրոսովերը կդառնա ապրանքանիշի ամենագործնական մոդելը: Նախնական տվյալների համաձայն՝ նորույթը համալրվել է Audi-ի 8 մխոցային երկտորբո շարժիչով, որը 650 ձիաուժ հզորություն ունի: Շարժիչի աշխատանքային ծավալը կազմում է 4 լիտր:

100 կմ/ժամ արագությունը մեքենան կարող է զարգացնել 3.7 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 300 կմ/ժամ:

 

 

 

 

Գաղտնազերծվել է Lamborghini-ի առաջին արտաճանապարհային մոդելի արտաքին տեսքը (լուսանկարներ, տեսանյութ)