ԱՄՆ-ում մարդու գլխուղեղի մեջ առաջին անգամ տրամադրության վրա ազդող իմպլանտ է տեղադրվել

11:02 • 25.11.17

Կալիֆոռնիայի համալսարանի և Մասաչուսեթսի հոսպիտալի նյարդակենսաբանների երկու խումբ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հեռանկարային հետազոտական նախագծերի վարչության ընդհանուր ղեկավարության ներքո առաջին անգամ նեյրոիմպլանտ է տեղադրել մարդու գլխուղեղի մեջ, որն էլեկտրամագնիսական ալիքներ է գեներացնում և այս կերպ կարգավորում պահվածքն ու զգացողությունները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում:

Հատկանշական է, որ սա հետադարձ կապով առաջին նեյրոիմպլանտն է, որը հաջողվել է տեղադրել ողջ մարդու գլխուղեղի մեջ:

Գիտնականների խոսքով՝ սարքը կարդում է գլխուղեղի էլեկտամագնիսական դաշտը, տարբեր ֆիզիկական վիճակներին բնորոշ ձևանմուշներ առանձնացնում և սեփական էլեկտրամագնիսական տատանումներ ստեղծում այնպես, որպեսզի գլխուղեղի և իմպլանտի էլեկտրամագնիսական ակտիվության արդյունքը նշված բնութագրերով տատանումներ ստեղծի:

Ենթադրվում է, որ սարքը կարելի է օգտագործել նյարդային խանգարումների՝ ընկճախտի և հետտրավմատիկ սթրեսային խանգարման բուժման համար:

Նշվում է, որ սարքն արդեն փորձարկվել է վեց կամավորի վրա:

ԱՄՆ-ում մարդու գլխուղեղի մեջ առաջին անգամ տրամադրության վրա ազդող իմպլանտ է տեղադրվել