Վաճառքի է հանվել McLaren P1 սուպերհիբրիդի 5 նախատիպերից մեկը (լուսանկարներ)
Մեքենաների հատուկ մոդելների բրիտանական Tom Hartley Jnr դիլերը վաճառքի է հանել McLaren P1 սուպերհիբրիդը:
Ինչպես նշում է Motor.ru-ն, ընկերությունն ուժային համակարգի փորձարկման համար ընդամենը 14 նման մոդել է թողարկել, որոնցից մաբողջությամբ պահպանվել են միայն հինգը:
Վաճառքի հանված մեքենայի արժեքը հաղորդվում է միայն հետաքրքրված գնորդներին, իսկ սերիական մոդելի արժեքը կազմում է 1.5 մլն դոլար:
Հիպերքարը զինվել է 3.8 լիտր ծավալային V8 երկտուրբո շարժիչով և էլեկտրաշարժիչով: Ուժային համակարգի հզորությունը կազմում է 916 ձիաուժ: 100 կմ/ժամը այն հաղթահարում է 2.8 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 350 կմ/ժամ:














