Գիտնականներն արտասովոր միջոց են գտել՝ շիզոֆրենիայի դեմ պայքարելու համար
Բրիտանացի մասնագետները թվային տեսողական «ավատար» են ստեղծել, որի հետ զրույցը շիզոֆրենիայով հիվանդներին օգնում է հաղթահարել «գլխում հնչող ձայները»:
Ինչպես ներկայացնում է news.mail.ru-ն, հետազոտության նկարագրության մեջ ասվում է, որ ձայնային հալուցիացիաներ են ունենում շիզոֆրենիայով հիվանդների 70 տոկոսը: Ամենից հաճախ այսպես կոչված՝ ձայները վիրավորում են հիվանդներին, սպառնում նրանց և վտանգավոր քայլերի դրդում:
Լոնդոնի թագավորական քոլեջի պրոֆեսոր Թոմ Քրեյգի խոսքով՝ որոշակի դեպքերում ախտանշանները հաջողվում է թուլացնել դեղամիջոցների օգնությամբ, սակայն նույնիսկ բուժման կուրսի ավարտից հետո անհանգստացնող ձայները լսում է 4 հիվանդից մեկը:
Գիտափորձի մասնակցելու համար մասնագետները 18-65 տարեկան 150 հիվանդի են հրավիրել: Նրանց բաժանել են երկու հավասար խմբի, որոնցից մեկը «ավատար-թերապիա» է անցել, մյուսները բուժվել են հոգեբանի մոտ:
Գիտափորձի արդյունքները ցույց են տվել, որ նորարար մեթոդով բուժումն օգնել է նվազեցնել հալյուցինացիաների հաճախականությունը, որոնք հիվանդների մոտ նոպաներ էին առաջացնում:










