Ճանճերը շատ ավելի մեծ թվով հիվանդության հարուցիչներ են տարածում, քան կարծում էին նախկինում. հետազոտություն
Ամերիկացի էնտոմոլոգները հայտնաբերել են, որ ճանճերն ավելի մեծ թվով հիվանդությունների հարուցիչների կրող են, քան կարծում էին նախկինում:
Ինչպես ներկայացնում է BBC-ն, այս միջատներն ավելի քան 600 տարբեր տեսակի բակտերիաների փոխադրողներ են: Այս մասին վկայում է ԴՆԹ փորձաքննությունը:
Այս բակտերիաներից շատերը մարդկանց մոտ այնպիսի հիվանդությունների հարուցիչներ են, որոնցից են թոքաբորբը, աղիքային վարակները և արյան վարակը:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ ճանճերը կրում և տարածում են բակտերիաները, որոնք բնակվում են միջատների թաթերում և թևերում:










