Ճապոնիան մտադիր է 2020-ական թվականներին իր տիեզերագնացներին Լուսին ուղարկել

17:49 • 26.11.17

Ճապոնիայի իշխանությունները մտադիր են 2020-ական թվականներին Լուսին ուղարկել Իրենց տիեզերագնացներին, հայտնում է ria.ru-ն:

Ենթադրվում է, որ ճապոնացի տիեզերագնացները Երկրի բնական արբանյակ թռչելու հնարավորություն կստանան՝ մասնակցելով Deep Space Gateway միջազգային նախագծին:

Աղբյուրը մանրամասնում է, որ տվյալ նախագիծը, որն իրականացվում է ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի և  այլ առաջատար տիեզերական գործակալությունների համագործակցության շրջանակում, ենթադրում է Լուսնի ուղեծրի մոտ մոդուլային բնակելի միջավայրի ստեղծում:

Կայանը կդառնա նոր հավակնոտ միջազգային տիեզերական նախագիծ, որը կապահովի մարդու ներկայությունը Լուսնի ուղեծրի վրա:

 

 

Ճապոնիան մտադիր է 2020-ական թվականներին իր տիեզերագնացներին Լուսին ուղարկել