Կանադացիները ֆիքսել են գիշերային երկնակամարում հայտնված հրե գունդը (տեսանյութ)
Կանադական Ալբերտա նահանգի գիշերային երկնակամարում նկատվել է մեծ չափի լուսարձակող օբյեկտ, հայտնում է CBC News-ը՝ հավելելով, որ միջադեպի տեսագրությունները հասանելի են համացանցում:
Ականատեսների խոսքով՝ օբյեկտը շարժվելու ընթացքում մասնատվում էր ու առկայծում: Համացանցի օգտատերերը ենթադրել են, որ թռչող մարմինը կարող էր ինքնաթիռ, ասուպ և նույնիկ ՉԹՕ լինել: Մեկ այլ վարկածի համաձայն՝ դա կարող էր Միջազգային տիեզերակայանից Երկիր վերադարձող հրթիռի մի մասը լինել:
Քիչ չեն եղել մարդիկ, որոնց այս երևույթը խիստ անհանգստացրել ու վախեցրել է:
«Շատ վախենալու էր: Ես վախեցա, իսկ աղջիկս՝ ոչ»,-գրել է օգտատերերից մեկը:
Հիշեցնենք, որ օրերս Ճապոնիայում գիշերային երկնակամարով ասուպ էր անցել, ինչը ևս վախեցրել էր տեղի բնակիչներին:










