Համացանցում է հայտնվել Tesla սմարթֆոնի կոնցեպտը (տեսանյութ)

14:40 • 26.11.17

Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում ներկայացված է ամերիկյան Tesla ընկերության կոնցեպտուալ սմարթֆոնը:

Դատելով տեսանյութից՝ սմարթֆոնը համալրված է 2 տեսախցիկով, մետաղական կորպուսով ու մեծ էկրանով:

Համացանցի օգտատերերը շտապել են հետաքրքրվել՝ արդյոք սմարթֆոնը Tesla մեքենաների պես լիցքավորվելո՞ւ է արևի էներգիայի միջոցով:

Այնուհանդերձ, հայտնի է, որ Tesla-ն դեռևս մտադիր չէ զբավել սմարթֆոնների արտադրությամբ:

 

Համացանցում է հայտնվել Tesla սմարթֆոնի կոնցեպտը (տեսանյութ)