Մարսի վրա գաղութային քաղաք-անտառ կկառուցվի (լուսանկարներ)

19:14 • 27.11.17

Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի գիտնականների խումբը հաղթել է Mars City Design մրցույթում, որի նպատակը Մարսի վրա ապագա գաղութային քաղաքի շինարարության նախագծեր հավաքելն է: Այս մասին հայտնում է Space.com կայքը:

Հաղթողների նախագիծը, որը կոչվում է Redwood Forest («Ռեդվուդ անտառ»), կազմված է արմատաձև թունելների համակարգով իրար հետ միացած մի քանի գմբեթ-ծառից:

Նշվում է, որ թունելային համակարգը թույլ կտա պաշտպանվել տիեզերական ճառագայթումից, միկրոերկնաքարերի ազդեցությունից և ջերմաստիճանի ծայրահեղ փոփոխություններից:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Mars City Design մրցույթի գլխավոր նպատակը Մարս մոլորակի վրա կյանքի համար հարմարավետ տարածքներ և պայմաններ ստեղծելն է: Ընդ որում, անհրաժեշտ կլինի օգտագործել բերված շինանյութերը կամ ստեղծել դրանք տեղում:

 

 

Մարսի վրա գաղութային քաղաք-անտառ կկառուցվի (լուսանկարներ)