Ցուցադրվել է iPhone X-ը «կոտրելու» նոր միջոց (տեսանյութ)
Վիետնամական Bkav հետազոտական ընկերության մասնագետները թողարկել են երկրորդ դիմակը, որը նախատեսված է iPhone X սմարթֆոնների Face ID պատշպանության համակարգը «կոտրելու» համար: Նոր սարքավորումից օգտվելու ձևը ցուցադրվել է YouTube-ի Bkav Corp ալիքում:
Տեսանյութում մանրակրկիտ կերպով ցուցադրվում է սմարթֆոնի կարգավորումներն անելու գործընթացը: Մասնավորապես, երևում է, որ iPhone–ում միացված են «Պահանջել ուշադրություն Face ID-ի համար» և «Ուշադրության ճանաչումը» գործառույթները, որոնք բարձրացնում են համակարգի անվտանգությունը:
Նորույթի ցուցադրությունից առաջ Bkav-ի փորձագետները կարգավորել են Face ID համակարգը, և արդյունքում հաջողվել է դիմակի միջոցով արգելափակումից հանել հեռախոսը:










