Իլոն Մասկը պատասխանել է բիթքոինի ստեղծմանը ներգրավված լինելու մասին հարցին

14:57 • 28.11.17

SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ բիթքոինի ստեղծողը չէ: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում:


«Դա ճիշտ չէ: Ընկերս ինձ մի քանի բիթքոին ուղարկեց մի քանի տարի առաջ, բայց ես չգիտեմ՝ որտեղ են դրանք»,- նշել է Մասկը՝ բիթքոինի ստեղծմանը ներգրավվածության մասին հարցին ի պատասխան:


Ավելի վաղ SpaceX-ի նախկին աշխատակից Սահիլ Գուպտան հայտնել է, որ միլիարդատեր Մասկն է կանգնած բիթքոինի ստեղծման հետևում, հենց նա է թաքնված Սատոշի Նակամոտո կեղծանվան տակ: Նրա խոսքով՝ Մասկը լավ տիրապետում է C++ ծրագրային լեզվին, որն էլ օգտագործվել է բիթքոինի ստեղծման գործընթացում:


Գուպտան նաև նշել է, որ Մասկը սիրում է համաշխարհային խնդիրներ լուծել, իսկ բիթքոինը ստեղծվել է 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակ՝ որպես ապակենտրոնացված արժույթ:


Երեկ հաղորդվել էր, որ աշխարհում մեծ տարածում ունեցող թվային արժույթը՝ բիթքոինը, նոր պատմական ռեկորդ է սահմանել. դրա փոխարժեքն անցել է 10 հազար դոլարի շեմը:

Իլոն Մասկը պատասխանել է բիթքոինի ստեղծմանը ներգրավված լինելու մասին հարցին