Samsung-ը 12 րոպեում հեռախոսի լիցքավորման նոր տեխնոլոգիա է մշակել

13:44 • 28.11.17

Հարավկորեական Samsung ընկերությունը հատուկ գրաֆեն բաղադրիչի օգտագործմամբ մարտկոց է մշակել, որի օգնությամբ սմարթֆոնը կլիցքավորվի ընդամենը 12 րոպեում: Այդ մասին հայտնում է Financial Times-ը:


Ընկերության հետազոտական բաժնում՝ Samsung Advanced Institute of Technology-ում աշխատող գիտնականների խումբը հաջողությամբ սինթեզել է գրաֆենից՝ գրաֆիտից ստացվող ածխածնի գնդիկները: Տեխնոլոգիայի շնորհիվ մարտկոցի հզորությունը կարող է ուժեղացվել 45 տոկոսով, և մարտկոցի լիցքավորումը տեղի է ունենում հինգ անգամ ավելի արագ, քան հեռախոսի սովորական լիթիում-իոնային մարտկոցով:


Նշվում է, որ «գրաֆենային գնդիկները» նաև երկարացնում են մարտկոցի «կյանքի» ժամկետը:


Samsung Advanced Institute of Technology-ի ինժեներները հայտնել են, որ մարտկոցն աշխատում է առանց խափանումների ըստ Ցելսիուսի մինչև 60 աստիճան ջերմաստիճանի պայմաններում:


Ընկերությունն արդեն ներկայացրել է ԱՄՆ-ում և Հարավային Կորեայում այդ հայտնագործության արտոնագրերի համար դիմումները:

 

Samsung-ը 12 րոպեում հեռախոսի լիցքավորման նոր տեխնոլոգիա է մշակել