Apple-ի համակարգիչներում լուրջ անսարքություն է հայտնաբերվել

22:26 • 29.11.17

Apple ընկերությունում աշխատում են իրենց համակարգիչների օպերացիոն համակարգի խափանումը կարգավորելու ուղղությամբ:

Ինչպես գրում է BBC-ն, խոսքը MacOS High Sierraօպերացիոն համակարգի խափանման մասին է, որը թույլ է տալիս հասանելիություն ստանալ համակարգչին առանց գաղտնաբառի:

Անսարքությունը նկատել է թուրք ծրագրավորողը, ով պարզել է, որ օգտատիրոջ անվան դաշտում root բառը գրելով և մի քանի անգամ enter սեղմելով կարելի է հասանելիություն ստանալ համակարգչին:

 

Apple-ի համակարգիչներում լուրջ անսարքություն է հայտնաբերվել