ՆԱՍԱ-ի աշխատակիցը հրապարակել է բաց տիեզերքով «զբոսանքի» տեսագրությունը (տեսանյութ)

17:33 • 29.11.17

Միջազգային տիեզերակայանում աշխատած մասնագետները բաց տիեզերք դուրս գալու հարյուրավոր հնարավորություններ են ունեցել, ինչի շնորհիվ ականատես են դարձել ցնցող վերերկրային տեսարանների:

Ինչպես նշում է The Verge-ը, ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Ռենդի Բրեսնիկը սոցցանցերում հրապարակել է ուշագրավ տեսանյութ՝ ցույց տալով բաց տիեզերքով իր «զբոսանքը»:

Բրեսնիկը Միջազգային տիեզերակայանից դուրս գալու ընթացքը տեսանկարահանել է GoPro տեսախցիկով:
Ֆիքսված կադրերից թերևս ամենադիտարժանն այն է, երբ Բրեսնիկը Երկիրը տեսնելու ակնկալիքով մի պահ ներքև է նայում ու սև անհունի մեջ նշմարում կապտասպիտակ գունդը:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

 

ՆԱՍԱ-ի աշխատակիցը հրապարակել է բաց տիեզերքով «զբոսանքի» տեսագրությունը (տեսանյութ)