«Կասպերսկու լաբորատորիան» հայտնաբերել է «ВКонтакте»-ի՝ այդ թվում նաև հայ օգտատերերի տվյալները գողանալու համար օգտագործվող հավելվածները

16:53 • 29.11.17

«Կասպերսկու լաբորատորիայի» փորձագետները հայտնել են, որ հայտնաբերել են հավելվածներ, որոնք օգտագործվել են հետխորհրդային տարածքի երկրներում «ВKонтакте» սոցցանցի օգտատերերի տվյալները գողանալու համար, հայտնում է Ведомости-ն:


Ընկերության տվյալներով՝ ամենատարածված հավելվածը Mr. President Rump բջջային խաղն է, այն ներբեռնվել է ավելի քան 1 միլիոն անգամ:


Չարագործները հաշվի են առել սոցցանցի լսարանի յուրահատկությունները։ Խաղը տարածված է նախևառաջ հետխորհրդային տարածքում, այդ պատճառով հավելվածը տվյալներ է գողացել միայն որոշակի լեզուներով՝ ռուսերենով, բելառուսերենով, ուկրաիներենով, ղազախերենով, հայերենով, ադրբեջաներենով, ղրղզերենով, ռումիներենով, տաջիկերենով և ուզբեկերենով սարքերից, հայտնել է լրատվամիջոցը՝ վկայակոչելով ընկերությանը:


Google Play-ն արդեն հեռացրել է 85 հավելված, իսկ «ВKонтакте»-ի մամուլի ծառայության ղեկավար Եվգենի Կրասնիկովը խորհուրդ է տվել չօգտագործել կասկածելի ծրագրեր և այնտեղ չլրացնել սոցցանց մուտքի համար տվյալներ:

 

«Կասպերսկու լաբորատորիան» հայտնաբերել է «ВКонтакте»-ի՝ այդ թվում նաև հայ օգտատերերի տվյալները գողանալու համար օգտագործվող հավելվածները