Xiaomi ընկերությունը դեկտեմբերի 7-ին երկու նորագույն սմարթֆոն կներկայացնի
Չինական Xiaomi ընկերությունը, որը հաճախ «չինական Apple» են անվանում, պատրաստվում է դեկտեմբերի 7-ին երկու նոր սմարթֆոն ներկայացնել՝ Redmi 5 և Redmi 5 Plus մոդելները:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն, դրանք ոչ թանկարժեք սմարթֆոններ կլինեն: Երկու գաջեթի էկրաններն էլ բարակ շրջանակներ կունենա: Redmi 5 բազային մոդելը համալրված կլինի 5.7 դյույմ էկրանով՝ 1440 х 720 պիքսել կետայնությամբ: Այն կստանա Snapdragon 450 պրոցեսոր, 3 ԳԲ օպերատիվ և 16 կամ 32 ներկառուցված հիշողություն: Իսկ տեսախցիկները կներկայանան 12 և 5 մեգապիքսել կետայնությամբ:
Ավագ մոդելը կհամալրվի 5.99 դյույմ էկրանով՝ 2160 х 1080 կետայնությամբ, ինչպես նաև Qualcomm Snapdragon 625 պրոցեսորով:
Նշվում է, որ Redmi 5-ի արժեքը կկազմի 699 յուան (շուրջ 6000 ռուբլի), իսկ Redmi 5 Plus-ինը՝ 999 յուան (շուրջ 9000 ռուբլի):










