SpaceX-ի գերծանր Falcon Heavy հրթիռի արձակումը հերթական անգամ հետաձգվել է

18:43 • 30.11.17

Ամերիկյան SpaceX ընկերության ղեկավարությունը հաստատել է Falcon Heavy հրթիռակրի արձակման ժամկետների հետաձգումը:

Ինչպես հայտնում է Life.ru-ն, այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է SpaceflightNow-ի լրագրող Սթիվեն Կլարկը: Ավելի վաղ հաղորդվում էր հրթիռի արձակումը 2017-ի ավարտին իրականացնելու մտադրության մասին: Այժմ ժամկետը հետաձգվել է մինչև 2018-ի սկիզբը: 

Այս հրթիռի արձակմանը մեծ ուշադրություն է դարձվում, քանի որ դա աշխարհում առաջին մասնավոր գերծանր հրթիռն է: Բացի այդ, ներկա պահին աշխարհում այլ գերծանր հրթիռներ չկան: 

Falcon Heavy-ն գերծանր հրթիռ է, որը կկարողանա մինչև 64 տոննա ուղեբեռ ուղարկել ուղեծիր: Այդ նույն հրթիռը հնարավոր կլինի օգտագործել դեպի Մարս թռիչքների համար:

 

SpaceX-ի գերծանր Falcon Heavy հրթիռի արձակումը հերթական անգամ հետաձգվել է