Аpple-ն աշխատում է ծալվող էկրանով iPhone-ի ստեղծման ուղղությամբ. լրատվամիջոցներ
ԱՄՆ-ի արտոնագրերի և ապրանքային նշանների տրամադրման գրասենյակից հայտնել են, որ Apple տեխնոլոգիական ընկերությունը դիմել է ծալվող էկրանի արտոնագիր ստանալու համար:
Ինչպես նշում է Luxury Launches-ը, «խնձորային» բրենդը համապատասխան արտոնագիրը ստանալու դիմումը ներկայացրել է անցած շաբաթ: Դրանում նշվում է, որ ընկերությունն աշխատում է ծալվող էկրանով էլեկտրոնային սարքերի ստեղծման ուղղությամբ: Ընդ որում՝ դրանում նշվում է, որ ծալովի էկրանը կարող է կիրառվել ոչ միայն սմարթֆոնի, այլև պլանշետի, սմարթվոչի դեպքում:
Աղբյուրը նկատում է, որ եթե Apple-ն իրոք ծալվող էկրանով iPhone ներկայացնի, ապա դա իրական հեղափոխություն կառաջացնի բջջային սարքերի շուկայում:










