Apple-ը հաջորդ տարի կարող է 3 նոր սմարթֆոն թողարկել. վերլուծաբան
Ամերիկյան Piper Jaffray ներդրումային ընկերության վերլուծաբան Մայքլ Օլսոնը կանխատեսում է, որ հաջորդ տարին հաջողակ է լինելու ամերիկյան տեխնոլոգիական ընկերության համար:
Ինչպես փոխանցում է Life.ru-ն՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրը, Apple-ն իր գնորդներին կգրավի հավելյալ իրականության հավելվածներով iTunes-ում, OLED էկրանի և Face ID համակարգի, ինչպես նաև այս տարի ներկայացված iPhone X-ի թերությունների վերացմամբ:
Այս գործոնները հաշվի առնելով՝ Օլսոնը ենթադրում է, որ Apple-ն, ամենայն հավանականությամբ, 2018-ին ևս երեք հնարավոր սմարթֆոն կթողարկի՝ iPhone X Plus-ը, iPhone SE 2-ը և նոր սերնդի iPhone-ը:
Հիշեցնենք, որ նոյեմբերին վաճառքի ռեկորդային ցուցանիշ էր գրանցել iPhone X մոդելը, որը ձեռք բերելու համար մարդիկ գիշերում էին խանութների մուտքի մոտ և օրերով հերթ էին պահում:
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Apple-ի հաշվետվության համաձայն՝ հաջորդ տարի ներկայացվելու է iPhone SE 2 մոդելը, որի արտադրությամբ կզբաղվի Wistron ընկերությունը Հնդկաստանում:










