Հոգեբանները մարդկանց վարքի ուսումնասիրության արդյունքում նմանություններ են գտել սիրո և թմրամիջոցների ազդեցության միջև

20:22 • 01.12.17

Մի քանի խումբ մարդկանց վարքի երկարատև ուսումնասիրությունը ամերիկացի հոգեբաններին թույլ է տվել որոշակի եզրակացություն անել մարդու օրգանիզմի վրա հարաբերությունների ազդեցության վերաբերյալ:

Ինչպես ներկայացնում է Life.ru-ն, գիտնականների կարծիքով՝ մարդու կենսաքիմիական գործունեության վրա երկարատև հարաբերությունն այնպիսի ազդեցություն է ունենում, ինչպես և ուժեղ թմրանյութը:

Աշխանշանները նույնն են՝ հարմարվողականություն, կախվածություն, կտրուկ ավարտի պահին ծանրության և անելանելության զգացողություն: Միևնույն ժամանակ ներքին դատարկությունը լցնելու ձգտումը գիտնականները համեմատել են նույն գործընթացի հետ, որը տեղի է ունենում թմրամոլների ուղեղում: 

Գիտնականներն ընդգծել են, որ սիրելի մարդուց բաժանվելու և նրա հետ կապի ընդհատման արդյունքում մարդու օրգանիզմում կտրուկ նվազում է օքսիտոցինի արտադրումը, որը հաճախ անվանում են «սիրո և երջանկության հորմոն»: 

Ֆիզիոլոգիական ցուցանիշները «բաժանման» ժամանակաշրջանում նման են թմրանյութերից կախվածություն ունեցող մարդկանց մոտ ի հայտ եկող երևույթներին:

 

Հոգեբանները մարդկանց վարքի ուսումնասիրության արդյունքում նմանություններ են գտել սիրո և թմրամիջոցների ազդեցության միջև