Օքսֆորդի համալսարանում մալարիայի մոծակներին բզզոցով ճանաչող հավելված է ստեղծվել
Օքսֆորդի համալսարանի հետազոտողները բջջային հավելված են մշակել, որը ճանաչում է մալարիայի մոծակներին: Հետազոտողները հույս ունեն, որ այս միջոցով հնարավոր կդառնա իջեցնել մալարիայով հիվանդացողների թիվը: Այս մասին ասվում է arXiv.org կայքում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ MozzWear կոչվող հավելվածը գրանցում է մոտակայքում գտնվող մոծակների բզզոցը և փոխանցում այն սերվերին, որտեղ հատուկ ալգորիթմը որոշում է՝ որ տեսակին է պատկանում միջատը:
Նշվում է, որ հավելվածը բարեհաջող փորձարկվել է, այդ թվում՝ ոչ թանկարժեք սմարթֆոնների վրա: Ալգորիթմի միջոցով հաջողվել է 72 տոկոս ճշգրտությամբ որոշել մալարիայի մոծակներին:
Հավելվածը մշակող գիտնականները հույս ունեն, որ այն տարածում կգտնի: Նրանց պլանների մեջ մտնում է «սովորեցնել» հավելվածը հնարավորինս շատ տեսակի մոծակներ ճանաչել ավելի քան 3.600 տեսակից:










