Samsung-ը ներկայացրել է iPhone X-ից կրկնակի թանկ երկէկրան հեռախոս (տեսանյութ)

13:26 • 02.12.17

Հարավկորեական Samsung ընկերությունը ներկայացրել է սմարթֆոնի նոր մոդել, որի գինը գերազանցում է 1.000 դոլարանոց iPhone X-ի արժեքը:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, W2018 անվանումը ստացած բացվող-փակվող մոդելն ունի երկու Full HD էկրան, 12 և 5 մեգապիքսելանոց տեսախցիկներ: Սակայն ոլորտի վերլուծաբանները ենթադրում են, որ նորույթի թույլ տեղը կարող է լինել դրա ծրագրային ապահովումը:

Հայտնի է, որ սկզբնական շրջանում W2018-ը վաճառքի կհանվի միայն Չինաստանում: Դրա գինը կրկնակի ավելի կլինի iPhone X-ի գնից՝ հասնելով 2400 դոլարի:

 

Samsung-ը ներկայացրել է iPhone X-ից կրկնակի թանկ երկէկրան հեռախոս (տեսանյութ)