Աերոտիեզերական սարքավորումների ընկերությունը 1150 ձիաուժ հզորությամբ սուպերհիբրիդ է ներկայացրել (լուսանկարներ)

22:25 • 03.12.17

Aria Group ընկերությունը, որը մասնագիտանում է աերոտիեզերական ոլորտի համար սարքավորումների մշակմամբ, Լոս Անջելեսի ավտոսրահում ներկայացրել է Aria FXE սուպերհիբրիդը:

Ինչպես հայտնում է Motor.ru-ն, նորագույն մոդելի սերիական թողարկումը կսկսվի 2019-ին: Մեքենայի արժեքը դեռևս չի հաղորդվում: Aria FXE-ի հիմքում ընկած է ածխածնի մանրաթելից կառուցված կմախքը, իսկ թափքի կառուցվածքային տարրերից շատերը պատրաստված են 3D-տպագրության տեխնոլոգիայի միջոցով:

Հիպերքարի տարբերակներից մեկը կզինվի 6.2 լիտր ծավալային V8 շարժիչով, որի հզորությունը կազմում է 720 ձիաուժ: Այն աշխատում է 7 աստիճան ռոբոտացված փոխանցման տուփի հետ համատեղ:

Մյուս տարբերակը համալրվելու է 540 ձիաուժ հզորություն զարգացնող 8 մխոցային շարժիչով և 10 կիլովատ/ժամ հզորությամբ մարտկոցների համալիրով: Հիբրիդային համակարգի ընդհանուր հզորությունը կազմում է 1150 ձիաուժ: 100 կմ/ժամը 1565 կգ կշռող մեքենան զարգացնում է 3.1 վայրկյանում: Առավելագույն արագությունը կազմում է 354 կմ/ժամ:

 

 

 

Աերոտիեզերական սարքավորումների ընկերությունը 1150 ձիաուժ հզորությամբ սուպերհիբրիդ է ներկայացրել (լուսանկարներ)