ՆԱՍԱ-ն ցուցադրել է Յուպիտերի արտասովոր ամպերը (լուսանկար)

13:35 • 03.12.17

ՆԱՍԱ-ն (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) ցուցադրել է Յուպիտերի հյուսիսային կիսագնդի ամպերը: Համապատասխան լուսանկարը հրապարակվել է գործակալության կայքում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ կադրն արել է Juno տիեզերանավը՝ գտնվելով ամպերի վերին շերտերից 18.906 հիլոմետր հեռավորության վրա. մոտավորապես այս հեռավորությունն է բաժանում Նյու Յորքն Ավստրալիայից:

Նշվում է, որ առավել ամբողջական ուսումնասիրության համար հետազոտողներն անցկացրել են պատկերը կապույտ ֆիլտրի միջով: Մասշտաբը կազմում է մոտ 12 կիլոմետր մեկ պիքսելի վրա:

Հիշեցնենք, որ Juno-ն արձակվել է 2011 թվականի օգոստոսի հինգին՝ Յուպիտերն ուսումնասիրելու համար, և մոլորակի ուղեծիր է հասել 2016 թվականի հուլիսի հինգին: Առաքելության առաջադրանքների շարքում է մոլորակի գրավիտացիոն և մագնիսական դաշտերի ուսումնասիրությունը, ինչպես նաև՝ Յուպիտերում կարծր միջուկի առկայության հիպոթեզի ստուգումը:

ՆԱՍԱ-ն ցուցադրել է Յուպիտերի արտասովոր ամպերը (լուսանկար)