Breakthrough Prize մրցույթում ֆիզիկայի մրցանակ է ստացել 27 գիտնականից բաղկացած թիմը
ԱՄՆ-ում շնորհվող Breakthrough Prize ամենամյա մրցույթում ֆիզիկայի ոլորտում դափնեկիրներ են դարձել տիեզերքում մնացորդային ճառագայթման քարտեզ ստեղծած գիտնականները: Այս մասին ասվում է մրցույթի կայքում:
Նշվում է, որ մրցանակը հիմադրել են ինտերնետ-նախաձեռնողներ Յուրի Միլնմերը, Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, նախաձեռնող և գիտնական Սերգեյ Բրինը և նրա նախկին կին Էնն Վոջիցկին: Մրցանակի դափնեկիրները երեք միլիոն դոլար կստանան:
Աղբյուրի հաղորդմամբ՝ այս տարի ֆիզիկայի մրցանակն աչքի է ընկել նրանով, որ այն բաժանել է 27 գիտնականից բաղկացած թիմը: Այն ներգրավված է եղել 15 տարի առաջ գործարկված WMAP նախագծում, որը նվիրված էր տիեզերքում մնացորդային ճառագայթման քարտեզ ստեղծելուն:
Հատկանշական է, որ հետազոտությունն իրականացվել է NASA-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) արձակած Wilkinson Microwave Anisotropy Probe (WMAP) տիեզերական ապարատի միջոցով:










