Չինաստանը մարդկությանը կոչ է արել համացանցում ընդհանուր ապագա ստեղծել

10:57 • 04.12.17

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը կոչ է արել մարդկությանը կիբեռտարածությունում ընդհանուր ապագա ստեղծել: Այդ մասին ասված է Համացանցի կառավարման համաշխարհային 4-րդ համաժողովի մասնակիցներին ուղղված նրա ողջույնի նամակում, հայտնում է «Սինհուա»-ն:


Չինաստանի առաջնորդի կարծիքով՝ համացանցի զարգացումն ուղեկցվում է ինչպես հնարավորություններով, այնպես էլ երկրի ինքնիշխանության և անվտանգության համար մարտահրավերներով: Սի Ծինփինը նաև հանդես է եկել կիբեռտարածությունում խորհրդակցությունների հիման վրա գործընկերության զարգացման, ինքնիշխանության պաշտպանության ուղղությամբ համատեղ ջանքերի օգտին:


«Մենք հույս ունենք, որ մեր ջանքերի շնորհիվ, մենք կկարողանանք այնպես անել, որ բոլոր երկրները կարողանան նստել համացանցի և թվային տնտեսության զարգացման գնացքը»,- ասված է ուղերձում:


Համաժողովին ներկա են աշխարհի տարբեր երկրների 411 բարձրտեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ:

 

Չինաստանը մարդկությանը կոչ է արել համացանցում ընդհանուր ապագա ստեղծել