Վրացական գինին ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենահինը
Վրացական գինին ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենահին գինի: Այդ մասին հաղորդվում է կազմակերպության կայքում:
Ռեկորդը գրանցվել է, երբ գիտնականների խումբը հնագիտական պեղումներ է իրականացնել Թբիլիսիից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գադակրիլի Գորա և Շուլավերիս Գորա կոչվող բնակավայրերում, որոնք թվագրվում են մ.թ.ա. 6000-5800 թվականներին:
Հետազոտողները հայտնաբերել են 8 հազար տարվա հնության կավե անոթներ, որոնք պարունակել են գինու մնացորդային միացություններ:
Ինչպես նշվում է կայքում, մինչ այդ գինեգործության ամենավաղ վկայությունը հայտնաբերվել էր Իրանում՝ մոտ 7000 տարվա հնության խեցեղենի վրա:










