Samsung-ն օգտատիրոջը ձեռքի ափի գծերով ճանաչող տեխնոլոգիա է արտոնագրել. cnet.com
Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունն արտոնագրել է ձեռքի ափի սքանավորման տեխնոլոգիա, որը սմարթֆոններում ներդրվելու դեպքում կկարողանա կարդալ հեռախոսը ձեռքն առած մարդու ափի յուրահատուկ գծերը:
Ինչպես նշում է cnet.com-ը, արդյունքում համակարգը կկարողանա ֆիքսել, որ հեռախոսը գտնվում է անծանոթի ձեռքում:
Աղբյուրը մանրամասնում է, որ եթե սմարթֆոնի իրական տերը մոռանա գաղտնաբառը, նա կկարողանա ձեռքն առնել հեռախոսը, ինչից հետո համակարգը կճանաչի նրա ձեռքի ափի բացառիկ գծերն ու կապակոդավորվի:
Իսկ եթե համակարգը չճանաչի անծանոթի ափի գծերը, նրա համար կարգելափակի մատչումը դեպի անձնական տվյալները:
Նշվում է, որ նորարարական տեխնոլոգիան կարող է ներդրվել նոր սերնդի Samsung Galaxy հեռախոսներում:










