Խորտակված շքեղություն. Կեսարների անհետացած քաղաքն Իտալիայում՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)

14:54 • 05.12.17

Վերջերս համացանցում լուսանկարներ են հրապարակվել, որոնցում պատկերված է Կեսարների խորտակված քաղաքը. այն 1.700 տարի առաջ անհետացել է Իտալիայի արևմտյան ափերի մոտ և հայտնաբերվել միայն վերջերս:

The Daily Mail-ը կիսվել է լուսանկարներով, որոնք արել են տեղանքն ուսումնասիրելու թույլտվություն ստացած ջրասուզորդները:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ Բայան եղել է առաջին դարի Հռոմի հարուստների քաղաքը և շքեղության ու ճոխության խորհրդանիշ: Ժամանակի ընթացքում քաղաքի մեծ մասը հայտնվել է ջրի տակ, և առափնյա գծի մոտ 400 մետր տարածքն անհետացել է:

Նեապոլի բնակիչ Անտոնիո Բուզելոն, որը լուսանկարել է տեղանքը, հայտնաբերել է, որ ճանապարհները, պատերը, խճանկարները և նույնիսկ քանդակները պահպանվել են՝ վերապրելով ժամանակի ավերածությունները:

«Գեղեցիկ խճանկարները, ինչպես նաև ջրի տակ սուզված առանձնատները և տաճարները վկայում են տեղանքի հարստության մասին: Դարեր շարունակ սա համարվում էր կարևորագույն հռոմեական քաղաքներից մեկը: Պլինիոս Կրտսերն ապրել է այստեղ և հենց այստեղ է ականատես եղել ու նկարագրել 79 թվականին Վեզուվ հրաբխի ժայթքումը, որը ոչնչացրել է Պոմպեյը և Հերկուլանումը», - պատմել է 45-ամյա տղամարդը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

Խորտակված շքեղություն. Կեսարների անհետացած քաղաքն Իտալիայում՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)