Նորաստեղծ հեռախոսի պատյանը թույլ է տալիս ամուսնության առաջարկ անել ներսում քողարկված մատանու միջոցով ու նաև ֆիքսել պահը (տեսանյութ)

14:14 • 06.12.17

Սիրելի կնոջն ամուսնության առաջարկ անելը յուրաքանչյուր տղամարդու կյանքում կարևորագույն ու ամենապատասխանատու պահերից է, որին առնչվող ամեն մի դետալ պետք է նախապես մտածել, որպեսզի ամուսնության առաջարկն առավելագույնս տպավորիչ լինի:

Հաճախ տղամարդիկ առաջարկություն անելու համար ընտրում են ինքնատիպ տարբերակներ, որոնց շարքը վերջերս համալրվել է նոր գաղափարով:

Ստեղծվել է սմարթֆոնի համար նախատեսված պատյան (RokShok), որի մեջ կարելի է քողարկել մատանին ու հետո՝ ամենաորոշիչ պահին, ծնկի գալ ու, բացելով պատյանը, մեկնել մատանին:

Այս մեթոդի առավելություններից մեկն այն է, որ հնարավոր է մատանին ցույց տալուն զուգահեռ տեսանկարահանել կնոջ արձագանքն ու հաջորդող զարգացումները: