ՆԱՍԱ-ին հաջողվել է կապ հաստատել Երկրից 13 մլրդ մղոն հեռավորության վրա գտնվող տիեզերանավի հետ

19:49 • 06.12.17

ՆԱՍԱ-ի աշխատակիցները կարողացել են կապ հաստատել 13 մլրդ մղոն հեռավորությամբ գտնվող տիեզերանավի հետ:

Ինչպես հաղորդում է The Independent-ը, Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունում անհանգտանում էին, որ Երկիրը կարող է կորցնել կապը շուրջ 40 տարի տիեզերքում գտնվող Voyager 1 տիեզերանավի հետ, քանի որ սարքի բարձրությունը կարգավորող շարժիչներն սկսել են մաշվել: Երկրի հետ կապը նույնպես ապահովվում է այդ շարժիչների օգնությամբ, որոնք կարգավորում են թռիչքի բարձրությունն ու ընթացքի ուղղությունը:

Շարժիչների աշխատանքը անխափան պահելու նպատակով Voyager-ի թիմը որոշել է 4 հավելյալ շարժիչը գործի գցել, որոնք չեն օգտագործվել 1980-ից ի վեր: Այդ շարժիչները կարող են 2-3 տարով երկարաձգել տիեզերանավի աշխատանքը:

 

ՆԱՍԱ-ին հաջողվել է կապ հաստատել Երկրից 13 մլրդ մղոն հեռավորության վրա գտնվող տիեզերանավի հետ