Աֆրիկայում ցուցադրվել է 3.6 մլն տարվա պատմություն ունեցող մարդու «ամենաամբողջական կմախքը»

23:30 • 06.12.17

Հարավային Աֆրիկայում հնագետները նոր գտածոներ են ներկայացրել, որն անվանում են «երբևէ հայտնաբերված մարդկային ամենաամբողջական կմախքը»:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, հնագույն կմախքն այսօր ցուցադրվել է հարավաֆրիկյան Վիթվաթերստրանդ համալսարանում: Կմախքը 3.6 մլն տարվա պատմություն ունի: Այս հայտնագործությունը թույլ կտա գիտնականներին ավելի լավ պատկերացումներ կազմել մեր նախնիների արտաքինի և շարժողական համակարգի մասին:

Մասնագետների խոսքով՝ 20 տարի է պահանջվել փխրուն կմախքը պեղելու, մաքրելու, վերականգնելու և ուսումնասիրելու համար:

Գտածոն ստացել է «Փոքրիկ ոտք» անվանումը: Այն հայտնաբերվել է Յոհանեսբուրգից 40 կմ հեռավորությամբ գտնվող քարանձավներում, որտեղ հանքափորների կողմից պայթեցված ժայռում ոտքի փոքր ոսկորներ են գտնվել:

 

Աֆրիկայում ցուցադրվել է 3.6 մլն տարվա պատմություն ունեցող մարդու «ամենաամբողջական կմախքը»