Սլովենիայում հաքերները մոտ 64 մլն դոլարի բիթքոին են գողացել

17:38 • 07.12.17

Սլովենիայում գործող NiceHash կրիպտոծառայությունը ենթարկվել է պրոֆեսիոնալ հաքերային հարձակման, ինչի հետևանքով գողացվել է մոտ 64 մլն դոլարի բիթքոին թվային արժույթ:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, հարձակումից հետո ծառայության աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է: Բացի այդ, օգտատերերին խորհուրդ է տրվել փոխել իրենց գաղտնաբառերը:

Նշվում է, որ հաքերային հարձակումն իրականացվել է գերառաջադեմ սոցիալական ինժեներիայի մեթոդների կիրառմամբ: Դրա հետևանքով գողացվել է մոտ 4.700 հատ բիթքոին՝ 63.9 մլն դոլար ընդհանուր արժողությամբ:

Նշենք, որ բիթքոինի փոխարժեքը, շարունակելով նոր ռեկորդներ սահմանել, դեկտեմբերի 7-ին արդեն հատել է 15.000 դոլարի շեմը։ Փոխարժեքի ավելացման ֆոնին բիթքոինների առցանց դրամապանակներն ու NiceHash-ի պես կրիպտոծառայությունները հայտնվել են հաքերների հարձակումների թիրախում:

Սլովենիայում հաքերները մոտ 64 մլն դոլարի բիթքոին են գողացել