Էստոնիայում կայացել է պատմության մեջ առաջին համերգը ռոբոտների համար

21:36 • 07.12.17

Եվրոպայում ռոբոտների խոշորագույն ROBOTEX փառատոնի շրջանակներում, որն անցկացվել է Տալլինում, կայացել է աշխարհում առաջին համերգը՝ նախատեսված հատուկ ռոբոտների համար:

Ինչպես հաղորդում է Euromag-ը, համերգին ելույթ են ունեցել Focus Space խմբի երաժիշտները: Նրանք երաժշտական ծրագիր են ներկայացրել 30 «ամենախելացի և բարդ» ռոբոտների առաջ:

Երաժիշտների մտահաղացմամբ՝ համերգը ռոբոտների մեջ զգացմունքներ պետք է արթնացներ: Ելույթի ժամանակ կատարողները փորձել են «զգալ» այդ արտասովոր լսարանին, իսկ ռոբոտներն ակտիվ շարժվել են երաժշտության ներքո:

 

Էստոնիայում կայացել է պատմության մեջ առաջին համերգը ռոբոտների համար