The Game Awards-ը հայտնել է 2017 թվականի լավագույն խաղերը
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում չորրորդ անգամ անցկացվել է The Game Awards ամենամյա մրցանակաբաշխությունը, որի արդյունքները հրապարակվել են միջոցառման կայքում:
Ժյուրիի ընտրության արդյունքում տարվա լավագույն խաղ է ճանաչվել The Legend of Zelda: Breath of the Wild-ը՝ առաջ անցնելով Super Mario Odyssey, PUBG, Persona 5 և Horizon Zero Dawn խաղերից: The Legend of Zelda խաղը մրցանակ է ստացել նաև «Լավագույն ռեժիսուրա» և «Լավագույն արկածային մարտաֆիլմ» անվանակարգերում:
The Game Awards-ը տարվա «Լավագույն էքշն» է ճանաչել Wolfenstein II: The New Colossus-ը, իսկ Overwatch-ը դարձել է լավագույն խաղը, որ շարունակում են խաղալ տարիներ շարունակ:
Լավագույն դերային խաղ է ճանաչվել Persona 5-ը, լավագույն մարտախաղ՝ Injustice 2-ը, ամբողջ ընտանիքի համար լավագույն խաղ՝ Super Mario Odyssey-ն, լավագույն ռազմավարություն՝ Mario + Rabbids Kingdom Battle-ը։
Բջջային հեռախոսների լավագույն խաղ է ճանաչվել Monument Valley 2-ը, իսկ շարժական կցորդների լավագույն խաղ՝ Metroid: Samus Returns-ը: Տարվա լավագույն սպորտային խաղ է ընտրվել Forza Motorsport 7-ը, իսկ «Լավագույն մուլտիփլեյեր» անվանակարգում հաղթող չի նշվել:
Hellblade: Senua's Sacrifice խաղը երեք մրցանակ է ստացել. «Լավագույն ձայն», «Հնչյունավորման լավագույն դերասան» և «Ամենանշանակալից խաղ»:
«Ամենասպասված խաղ» անվանակարգում հաղթել է PS4-էքսկլյուզիվ The Last of Us: Part II խաղը, որի համար ներկայացված էին Red Dead Redemption II, Monster Hunter: World, Marvel’s Spider-Man, God of War խաղերը:










